loading...

22-ամյա աղջիկը հորը փրկելու համար բարձրացրել է 2.5 տոննա ավտոմեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:43 13.07.2013

Բոսթոնի 22-ամյա բնակչուհին փրկել է իր հորը՝ հանելով նրա ոտքն ավտոմեքենայի տակից: Հայրը վերանորոգում էր դստեր ավտոմեքենան, երբ այն հանկարծ ընկել է ուղիղ նրա ոտքին: Այս մասին հաղորդում է CBS Boston-ը:

Լսելով հոր ձայնը՝ Ռեյչլ Սիմոնսը վազել է օգնության և բարձրացրել է 2.5 տոննա կշռող մեքենան այնքան, որ հայրը կարողանա հանել ոտքը:

Ռեյչլի խոսքերով՝ ինքն էլ չի հասկանում՝ ինչպես է դա իրեն հաջողվել:

«Նա հարցրեց՝ ի՞նչ անեմ: Ես ասացի՝ օգնի՛ր ինձ, օգնի՛ր ինձ: Ես ոչինչ չէի կարողանում մտածել, ոտքս շատ էր ցավում»,- պատմել է հայրը՝ Ադամ Սիմոնսը:

Օգնելով հորը՝ աղջիկը շտապօգնություն է կանչել, և Ադամ Սիմոնսը հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները ոչ մի լուրջ բան չեն հայտնաբերել: Սակայն, նրանց խոսքերով, եթե Սիմոնսի ոտքը մի փոքր ավել մնար ավտոմեքենայի տակ, նրա վնասվածքները շատ լուրջ կարող էին լինել:

Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/more_entertainment_198629.html

Դիտվել է 17071 անգամ

online-tv.am

Լրահոս