loading...

22-ամյա տղայի ինքնասպանության փորձը կանխվել է, ով կամրջից նետվելուց առաջ կտրել էր երակները

19:01 11.09.2013

shamshyan.com Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները մասնագիտությամբ իրավաբան, 56-ամյա Լևոն Ղազարյանի օգնությամբ կարողացել են կանխել Դավիթաշենի կամրջից երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը, ով փորձում էր իրեն ցած նետել կամրջից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տղան 22-ամյա Սայաթ Խ.-ն է, ով աշխատում է Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկում՝ որպես վարորդ: Նա կամրջից նետվելուց առաջ կտրել է դաստակի երակները, իսկ իր կողմից վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է տաքսի ծառայությանը, կայանել էր կամրջի վրա:

30 րոպեից ավելի տևեց, մինչև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանը և իրավաբան Լ. Ղազարյանը կարողացան երրիտասարդին համոզել, որ չդիմի այդ ծայրահեղ քայլին:

 

Մանրամասները այստեղ` http://shamshyan.com/arm/2013-09-11-suicide.html

Դիտվել է 4882 անգամ

online-tv.am

Լրահոս