loading...

27-ամյա ծննդկանի մահացած պտղի համար հարազատները մեղադրում են Գավառի հիվանդանոցի բժիշկներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:33 16.02.2018

shamshyan.com-ը գրում  է  Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակչուհի, ծննդկան, 27-ամյա Տաթևիկ Բադալյանին Գավառի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Գավառի հիվանդանոցում Տաթևիկի հարազատներին բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է, կատարել են 2 վիրահատություն, ինչից հետո հարազատները, տեսնելով, որ Տաթևիկի վիճակը չի կայունանում, պնդել են, որպեսզի նրան տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը՝ 3-րդ ավելի բարդ վիրահատությունը կատարելու նպատակով, քանի որ հարազատները վստահ էին, որ այդ վիրահատւթյան արդյունքում հնարավոր կլինի փրկել 27-ամյա աղջկա կյանքը: Ասյօր՝ փետրվարի 15-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Տաթևիկի հարազատներից Վահրամ Խաչատրյանը ասում էր. -Տաթևիկը բոլոր կոնսուլտացիաներին ներկայացել է, Գավառի հիվանդանոցում միշտ ասել են, որ վիճակը լավ է, անհանգստանալու խնդիր չկա, սակայն փետրվարի 12-ին, երբ գնացել է հերթական կոնսուլտացիայի, աղջկա ճնշումը եղել է 180 աստիճան, ու Հիպոկրատին երդում տված Գավառի վայ բժիշկները չեն բարեհաճել վերահսկողության տակ վերցնել Տաթևիկին, այլ ասել են ՝ գնա, ամեն ինչ լավ է: Արդեն հաջորդ օրը երեկոյան զգացինք, որ նրա վիճակը լավ չի, շտապ հասցրեցինք Գավառի հիվանդանոց, որտեղ մեզ հայտնեցին, որ հիվանդանոցում միայն հերթապահ բժիշկն է, եթե ուզում եք Տաթևիկին բժշկական օգնություն ցուցաբերենք, մի ձև գնացեք բժիշկներին տներից բերեք: Մենք էլ մեր մեքենայով բժիշկներին տներից տեղափոխեցինք հիվանդանոց: Կեսգիշերից մինչև 02:30-ն ընկած ժամանակահատվածում բժիշկներին տեղափոխեցինք հիվանդանոց ու դրանից հետո նրանց կողմից կատարվել է վիրահատություն:
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 3916 անգամ

online-tv.am

Լրահոս