33-ամյա արարատցին իր 4 երեխաների մորը խոշտանգելով «զվարճացել է»՝ ստիպել է, որ կինը ժավել խմի ու մեռնի. 1in.am
16:25 25.02.2018
1in.am-ը գրում է lԱրարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:
33-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրվել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի1-ին մասով:
Տուժող Ալլան (անունը փոխված է) Դավիթի 4 անչափահաս երեխաների մայրն է:
Դավիթ Մ.-ն, լինելով 33 տարեկան, հասցրել է նախկինում դատապարտվել… 5 անգամ: Վերջին երկու դատվածությունները մարված չեն:
Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:
2008 թվականից Դավիթ Մ.-ն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ալլա Հ.-ի հետ, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխա:
2016 թվականի դեկտեմբերից Դավիթի ու կնոջ հարաբերությունները լարվել են: Դավիթը ալկոհոլի ազդեցության տակ կնոջը պարբերաբար ծեծել է:
Հերթական անգամ, ըստ դատական ակտի, 2017 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 21-ի սահմաններում Դավիթը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց տանը՝ չորս անչափահաս երեխաների ներկայությամբ, վիճել է կնոջ հետ, քաշքշել է նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել:
Կինը, չցանկանալով վիճաբանությունը շարունակել, փորձել է տանից դուրս գալ: Բայց Դավիթը կանգնել է դռան առաջ ու թույլ չի տվել:
Նա շարունակել է իր հակաիրավական գործողությունները՝ քաշքշել է կնոջ հագուստից ու ձեռքերից, կնոջը այդպես քաշքշելով՝ տարել է լոգասենյակ, մատնացույց է արել ժավելի տարան ու ծաղրանքի ենթարկելով կնոջը՝ պահանջել է, որ նա խմի ժավելն ու մեռնի:
Կնոջ նկատմամբ Դավիթի բռնությունը տևական ժամանակ շարունակվել է, նա կնոջը հոգեկան տառապանք է պատճառել: Կինը, լինելով այդ տառապանքի ազդեցության տակ, նույնիսկ պահի տակ ցանկացել է խմել ժավելի տարայից, այն վերցրել, մոտեցրել է բերանին, բայց տարան դատարակ է եղել…
Դավիթը, ըստ դատական ակտի, «շարունակել է զվարճանալ ու ծաղրել» Ալլային՝ առաջարկել է, որ նա ջուր լցնի ժավելի տարայի մեջ, խառնի ու ժավելի մնացորդների հետ խմի:
Ալլան ստիպված է եղել զանգահարել իր մորը ու խնդրել, որ նա ահազանգի ոստիկանություն:
Ոստիկանների ժամանելուց հետո միայն Դավիթ Մ.-ն դադարեցրել է կնոջ խոշտանգումը:
Դատարանում Դավիթ Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբերից սկսած՝ հաճախ է վիճել կնոջ հետ, նրան ծեծել է, բայց նա չի բողոքել, ինքն էլ պատասխանատվության չի ենթարկվել:
Դեպքի օրը կնոջ հետ երեխաների ներկայությամբ վիճել է՝ նրա կողմից հեռախոսով զանգելու հետ կապված: Վիճաբանության ընթացքում Ալլան հայտնվել է «բորբոքված, հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ասել է, թե գնում է՝ ժավել խմի: Ինքն էլ նրան ասել է՝ ինձ համար մեկ ա, ինչ անես՝ քեզ կանես…»:
Ալլան վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, բայց տարան դատարկ է եղել: Դրանից հետո իրենց տուն են եկել ոստիկանները, վեճը դադարել է:
Դավիթ Մ.-ն հայտնել է, թե զղջում է կատարվածի համար, եթե հարբած չլիներ՝ այդ քայլին չէր գնա:
Տուժող կինը հայտնել է, որ Դավիթի հետ համատեղ ամուսնական կյանքով ապրել է 2008 թվականից: Իրենց ամուսնությունը չեն գրանցել: Համատեղ կյանքի ընթացքում 4 երեխա են ունեցել…
Ալլա Հ.-ն ասել է, որ վերջին շրջանում Դավիթն իրեն հաճախ է ծեծի ենթարկել, ինքը նույնիսկ մի քանի անգամ բողոքել է, բայց հետո նրան խղճացել ու բողոքը հետ է վերցրել՝ հանուն… երեխաների…
Դեպքի օրը Դավիթը հարբած եկել է տուն և իր հետ սկսել է վիճել՝ իբր իր կողմից բբջային հեռախոսով շատ խոսելու պատճառով:
Նա հայհոյանքներ էր տալիս, քաշքշում էր իր հագուստից… Դավիթն է իրեն քաշելով տարել լոգասենյակ, ցույց է տվել ժավելի տարան ու պահանջել է, որ ինքը ժավել խմի ու մեռնի:
Ինքը Դավիթի գործողությունների պատճառով հայտնվել է նյարդային, նեղված, հոգեպես ծանր վիճակում, հուզվել է նրա արարքներից, դարձել է անկառավարելի՝ վերցրել է ժավելի տարան ու ցանկացել է խմել, բայց տարայի մեջ ժավել չկար:
Դավիթը միայն ծիծաղել է իր վրա: Նա ծաղրելով առաջարկել է տարան ջրով ողողել ու խմել…
Ինքը խիստ հուսահատված վիճակում զանգել է մորն ու խնդրել է ահազանգել ոստիկանություն:
Մայրը զանգել է ոստիկանություն, ասել է, թե փեսան աղջկան փակել է տանն ու ստիպում է ժավել խմել… Ոստիկանների գալուց հետո Դավիթը հանդարտվել է…
Դատարանում Ալլա Հ.-ն պնդել է, որ բողոքում է Դավիթ Մ.-ից, ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Ժավելի հինգ լիտրանոց տարան գործով իրեղեն ապացույց է ճանաչվել:
Ամբաղջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://www.1in.am/2304979.html
Տես նաև՝
- Չինաստանը նախատեսում է դյուրացնել իր շուկային հասանելիությունը
- Այս բաղադրատոմսերով ձվարանի կիստան,արգանդի միոման և անգամ ֆիբրոման կանհետանան առանց վիրահատական միջամտության
- Երևանում. թալանել են Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով խոշոր չափի գումար
- Տեսահոլովակի պրեմիերա. Սեւակ Ամրոյան-«Յարխուշտա»
- Ավազակային հարձակում Երեւանում. դաժան ծեծի է ենթարկել կին գանձապահին, դրամարկղից հափշտակել 1 մլն դրամ ու փախել
-
Աբովյանի «գաի պոստի» մոտ վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Շիրակի մարզում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
-
Ինքնասպանություն Արմավիրի մարզում. տղամարդը տան բակում հրացանով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին
-
Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. ոստիկաններն ու փրկարարները ջրանցքում հայտնաբերել են որոնվող երեխայի դին
-
Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը չիմանալով, որ նա իր կողքին նստած է . Շաաատ հուզիչ ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արտակարգ դեպք Երևանում. Հրազդան գետից ջրասուզակները դուրս են բերել «Ռոսիա» առևտրի կենտրոնի անվտանգության 26-ամյա աշխատակցի դին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 34-ամյա հայրը դիմել է Ոստիկանություն և հայտնել. Էջմիածնի բժիշկների պատճառով իր նորածին տղան մահացել է
-
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղում այրվող տանը հրշեջները հայտնաբերել են 61-ամյա տղամարդու մոխրացած դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Լիլիթ Հովհաննիսյանի նոր հիթային ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ.
-
Արմենչիկի և Արման Հովհաննիսյանի նոր ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ. «Հայ աղջիկներ»
-
«Կապաքինվեմ՝ քիչ մնաց». Գարիկ Պապոյանը վերականգնողական կենտրոնից նոր ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ է հրապարակել
-
«Դիմում է գրել եւ գնացել բանակ». հոսպիտալում մահացած զինծառայողը երկկողմանի ծնողազուրկ էր (ֆոտո). news.am
-
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Ապարանում ճակատ-ճակատի բախվել են Lada-ն ու Samand-ը. կա 8 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սյունիքում ՝ Զանգեզուրի պղնձնամոլիբդենային կոմբինատի մոդելագործին, դաժանի ծեծի հետևանքով սպանած 3 կասկածյալները կալանավորվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
-
Սամվել Գրիգորյանի դուստրը` երգչուհի Նարեն, այսօր ամուսնացավ. life.tert.am
-
Մարիամ Բաղդասարյանը կանադական «Ձայնը» նախագծում իր կատարումով ստիպել է շրջվել բոլոր 4 ժյուրիներին
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում. փետրվարի 19-ից 21-ը
-
Խոշոր ավտովթար Աշտարակում. բախվել են գլխավոր ինժեների «Mercedes»-ն ու ԳԱԶ-3110-ը. ընտանիքի 5 անդամ տեղափոխվել է հիվանդանոց
-
Կիեւի մերձակայքում «Նիվա»-ն բախվել է երեխաներով լի միկրոավտոբուսին. կան զոհեր . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արտակարգ դեպք Գյումրիում. 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել. պատճառը հոր մահն ու անձնական խնդիրներն են