loading...

42-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ ԱԺ նախկին պատգամավորը իրեն ծեծի է ենթարկել հենց իր տանը . shamshyan.com

18:53 06.08.2018

Երեկ օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խաչատրյանը, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանը իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետև ծեծի է ենթարկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ Խաչատրյանը նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում «Աջ ականջախեցու, ամնկահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ծնկան հոդի շրջանի քերծվածնքեր», ախտորոշմամբ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com

Դիտվել է 822 անգամ

online-tv.am

Լրահոս