loading...

49-ամյա վարորդը Եռաբլուր հուշակոթողի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. ՖՈՏՈՇԱՐՔ

13:43 08.08.2013

/shamshyan.com  Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Արթուր Սերոբյանը Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր հուշակոթողի դիմաց, իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 20 ՏՕ 887 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և օգնել վրաերթի ենթարկվածին, ով ըստ հավաքվածների՝ 15-ամյա տղա է, տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված 15-ամյա տղայի ինքնությունը: --- 14:45 Քիչ առաջ պարզվել է, որ վրաերթի ենթարկված երեխան Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ 15-ամյա Սարգիս Ավետիսյանն է, ում կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

 



































































 

































 




Նյութի աղբյուր` http://shamshyan.com/arm/2013-08-08-crash-yerablur.html

Դիտվել է 3786 անգամ

online-tv.am

Լրահոս