22–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
10:11 25.09.2018
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արարատ Թորոսյանը իր վարած Mercedes մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա և Էրեբունի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան իգական սեռի հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին տեղակացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոց են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկանները պարզում էին վրաերթի ենթարկվածի ինքնությունը, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ հետաքննիչ Ա. Դարբինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com
Տես նաև՝
- Այս բաղադրատոմսերով ձվարանի կիստան,արգանդի միոման և անգամ ֆիբրոման կանհետանան առանց վիրահատական միջամտության
- Երևանում. թալանել են Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով խոշոր չափի գումար
- Տեսահոլովակի պրեմիերա. Սեւակ Ամրոյան-«Յարխուշտա»
- Ավազակային հարձակում Երեւանում. դաժան ծեծի է ենթարկել կին գանձապահին, դրամարկղից հափշտակել 1 մլն դրամ ու փախել
- Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՈՒՆՎԱՐԻ 28_31
-
Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում. /shamshyan.com
-
Ովքեր կլինեն Երեւանի ավագանիում «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները. Ի՞նչ փոփոխություններ կլինեն. news.am
-
Փաշինյանի ելույթը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսին . news.am
-
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու ГАЗ 3102-ը. կա 1 զոհ. /shamshyan.com
-
Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. կա զոհ
-
Ելիսեյան պալատում կայացավ Մակրոն ֊ Փաշինյան հանդիպումը azatutyun.am
-
LIVE Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է հայ համայնքի հետ. azatutyun.am
-
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը. Mercedes-ը հայտնվել է ճանապարհից դուրս. կա 1 զոհ. shamshyan.com
-
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ից 17.hraparak.am
-
Հրաշալի դիմակ դեմքի մաշկը սպիտակեցնելու և պիգմենտացիայի դեմ պայքարելու համար
-
«Իմ քայլի» հանրահավաքը՝ Էրեբունիում. ելույթ է ունենում Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով . news.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա. /armlur.am
-
Ինքնասպանություն Երևանում 40-45 տարեկան տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
-
Ողբերգական դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 22-ամյա կին է մահացել. /shamshyan.com
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ից 11-ը. mes.am/
-
Ինչ կկատարվի Ձեր օրգանիզմի հետ, եթե օրական 1-2 հատ ձու ուտեք. xohanoc.am/
-
Սերկևիլն ունակ է բուժելու մի շարք հիվանդություններ ու լավացնելու տեսողությունը. blognews.am
-
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. «Կուզ-պառվներ» հանդամասում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com