loading...

50-ամյա կինը տան անասնագոմում ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է նամակ. shamshyan.com

15:07 19.07.2018

Ոբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել Սևանի շտապօգնության հերթապահ խմբից, հայտնելով, որ կանչով մեկնել են մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ անասնագոմի տանիքում հայտնաբերել են կնոջ դի։ Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 50-ամյա Նարինե Հ․-ն է ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, հայնաբերվել է նաև նամակ, որում գրված է եղել․ «Իմ այս քայլում ոչ ոքի չմեղադրեք։ Մեր ընտանիքը միշտ էլ անհաշտ է եղել»։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 3842 անգամ

online-tv.am

Լրահոս