loading...

Արցախի ոստիկանապետի մերձավորները սպառնում են բողոքի ցույցերին մասնակցողներին․ հադրութեցի երիտասարդներ . ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am

14:44 04.06.2018

Այսօր բողոքի ցույցներին միանալու նպատակով Հադրութից Ստեփանակերտ է եկել երտասարդների մի խումբ, որի անդամները Factor.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքել են ծագումով հադրութեցի Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանից և նրա ազգականներից: Նրանց ներկայացմամբ՝ Աղաջանյանի մերձավորները իրենց և իրենց ընկերներին սպառնացել են աշխատանքից ազատել, եթե իրենք մասնակցեն բողոքի ցույցերին, տարբեր ճնշումներ են բանեցրել, և դա նորություն չէ։ «Բեսպրիդելը պետք է վերանա Ղարաբաղից: Հադրութից բռնած մինչև Ստեփնակերտ: Եթե Հայաստանում Սերժիկ-Սաշիկ-Լևոն ախպերությունն էր, ապա Հադրութում Աղաջանյան (ԱՀ ոստիկանապետ) ախպերությունն է: Մինչեւ 7 պորտ բարեկամներին գործի է դրել: Ուր գնում ես Աղաջանյաններ: Հերիք է` էլի…»,- նշել է նրանցից մեկը։ Երիտասարդներից մյուսն էլ նկատել է․ «Իշխանությունն այսօր նրանց ձեռքում է, բայց այդպես չի կարելի… Ում որ վախեցրել, իրենց կողքին են կանգնեցրել, այդ նույն մարդիկ են նրանց թիկունքից խփելու: Մարդկանց վախեցնելով չեք կարողանալու ձեր կողքին պահել»: Լրագրողի հարցին, արդյոք սպառնալիքները նաև այսօ՞ր են շարունակվում, երիտասարդները պատասխանել են․«Մինչև այսօր շարունակվում են այդ սպառնալիքները: Չեն թողնում մարդկանց մասնակցել Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցին: Սպառնում են տարբեր ձևերով, սկսած աշխատանքից հեռացնելուց և նման տարբեր սպառնալիքներից: Շատ մարդիկ են ցանկացել մեզ հետ այսօր Ստեփակերտ գալ, սակայն թույլ չեն տվել նրանց, դրա համար ենք այսքան քիչ, բայց երեկ Հադրութի բոլոր հիմնարկներում որքան մարդ կա, հանել-բերել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` հակացույց անելու համար: Ժողովրդին հանել են ժողովրդի դեմ: Այդ նույն մարդիկ էլ չգիտեն թե ուր են եկել և ինչի համար»,- վրդովված նշել են երիտասարդները։ Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ https://factor.am/57550.html

Դիտվել է 1015 անգամ

online-tv.am

Լրահոս