loading...

Երևանում ամբողջովին մերկ վիճակում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է.. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:42 08.02.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ Արթուր Մկրտչյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ պարզել են փետրվարի 4-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ամբողջովին մերկ, մահացած վիճակումմ հայտնաբերված տղամարդու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 64-ամյա Նորայր Մելքոնյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատապարտված է եղել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում և 2017 թ.-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում կողոպուտ կատարելու համար գտնվել է հետախուզամն մեջ, իսկ այս օրերին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի էր ունենում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարանը նրա նկատմամբ բնակության վայրը չհեռանալու որոշում էր կայացրել: Քանի որ նրան հայտնաբերել են մահացած, իսկ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դատարանը գործը կկարճի: Մնում է նաև առեղծված, թե նրա դին ինչ պայմաններում է մերկ վիճակում հայտնվել ամայի այդ տարածքում: Ի դեպ՝ մարմնի վրա կային բազմաթիվ դաջվածքներ, այդ թվում՝ հանցագործ աշխարհում հայտնի՝ ութանկյուն աստղ:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 2397 անգամ

online-tv.am

Լրահոս