loading...

Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած «յաշիկի» 26-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է քննչական բաժին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:50 14.03.2018

shamshyan.com-ը  գրում  է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ մարտի 13-ին, մեղայականով ներկայացել է քննչական վարչություն և հայտնել, որ մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 75-ամյա Մարիա Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության բժշկական կենտրոն ահազանգել է Ժ. Վարդանյանը և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները, երբ հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, նա հեռացել է դեպքի վայրից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան նաև ականատես վկաներ, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրեր, որ նա եղել է դեպքի վայրում, սակայն իմանալով, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, հոգեբանական ճնշման տակ չի համարձակվել մոտենալ դեպքի վայր ժամանած իրավապահներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ժ. Վարդանյանը նախկինում դատապարտված չի եղել և ակտիվ մասնակցություն է ունեցել մեծ թվով բարեգործական միջոցառումների՝ կատարելով բազմաթիվ բարեգործություններ։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 831 անգամ

online-tv.am

Լրահոս