loading...

Գյումրիում. հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել. հայրն ու մայրը տեղում մահացել են, երեխաներն ու թոռները հիվանդանոցում են

16:19 16.12.2018

shamshyan.com-ը  գրում  է  /Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ԼV 722 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոչ բնակելի տան պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևոր, 46-ամյա Ժաննա Քոչարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, 22-ամյա Տաթևիկ և 21-ամյա Արևիկ Քոչարյանները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 20-ամյա Լուսինե և 11-ամյա Միշա Քոչարյանները տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ա. Քոչարյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Լ. և Տ. Քոչարյաններինը ՝ բավարար: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրակարարական ջոկատը, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել դիերը, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել Գյումրու բժշկական և Ավստրիական կենտրոնների բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավոությամբ:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2018/12/16/1112900/

Դիտվել է 2010 անգամ

online-tv.am

Լրահոս