loading...

Խոշոր հրդեհ Արթիկի դատարանի մոտ. գրեթե ամբողջովին այրվել է 68-ամյա վարորդի ավտոմեքենան. կա վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:38 21.03.2018

shamshyan.com/_ը  գրում է Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի դատարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արթիկի հրշեջ-փրկարարները՝1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի թիվ 25 տան մոտակայքում այրվում ВАЗ 21099 մակնիշի 35 CX 775 համարանիշի ավտոմեքենա: Քաղաքացիներ Արթուր Սրապյանն ու Սրապ Հարությունյանը, վարորդ՝ Արևշատ գյուղի բնակիչ, 68-ամյա Ֆերդինանդ Պողոսյանին անգիտակից վիճակում դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով նա տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արթիկի հրշեջ-փրկարարները կարճ ժամանակում մարել են հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Այրվել է շարժիչի հատվածը և թափքը՝ մասամբ, ինչպես նաև ջերմահարվել է սրահը:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 1643 անգամ

online-tv.am

Լրահոս