loading...

Խոշոր հրդեհ Մոսկվայի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկում. պայթել են բազմաթիվ մեքենաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:07 08.10.2017

/armlur.am-ը  գրում է   Մոսկվայի «Սինդիկա» առևտրային «Սինդիկա» կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով հրդեհի տարածքը ընդգրկում է 55 հազար քառակուսի մետր, և արտակարգ իրավիճակների ծառայություններին առայժմ չի հաջողվում այն մարել: Բացի այդ, փլուզվել է 300 քառակուսի մետր շինություն: Հրդեհի պատճառների թվում հիմնական վարկած է համարվում միտումնավոր այրումը: Առևտրի սրահի ստորգետնյա կայանատեղիում բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ պայթել են մի քանի ավտոմեքենա: Ամբողջ ավտոկայանատեղին կրակի մեջ է: Հրդեհի մարման համար օգտագործվում են նույնիսկ ուղղաթիռներ: Ընդհանուր առմամբ, այրվում է կենտրոնի երկու երրորդ հատվածը: 

Նյութի աղբյուր՝http://armlur.am/739091/
 

Դիտվել է 3123 անգամ

online-tv.am

Լրահոս