loading...

Խոշոր պայթյուն Արմավիրի մարզում. Փարաքարում գազաբալոնի պայթյունի հետևանքով Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

12:59 12.03.2018

shamshyan.com-ը  գրում  է  /Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի հարևանությամբ գտնվող «Թոնրի լավաշ»-ի հարևանությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունը առաջացել է Nissan մակնիշի 35 OF 192 համարանիշի ավտոմեքենայից։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի շենք-շինությունների ապակիներ։ Պայթած գազաբալոնի բեկորները հայտնաբերվել են պայթյունի վայրից մոտ 200-300 մետր հեռավորության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, լրացուցիչ ժամանել են նաև մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Արմավիրի մարզային տեսչության ծառայողները՝ տեսչության պետ Գարիկ Կոստանյանի գլխավորությամբ։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

 

Դիտվել է 1237 անգամ

online-tv.am

Լրահոս