loading...

Լարված իրավիճակ Երևանում. երիտասարդն անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել. նա պահանջում է Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին և Տարոն Մարգարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ.

10:40 16.03.2018

shamshyan.com-ը  գրում  է  Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հաղթանակ կամրջի վրա։ Մի երիտասարդ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ոստիկանները 1 ժամից ավելի է, փորձում են նրան համոզել, որպեսզի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, սակայն նա այս պահին իրենն է պնդում։ Մինչ ոստիկանների ժամանումը, այդ քաղաքացու հետ բանակցություններ էին վարում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտյոմ Ավագյանի գլխավորությամբ։ Այս պահին նրա հետ բանակցում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացու անունը Հրաչ է, ով նախկինում նույնպես մեկ անգամ նույն եղանակով փորձել է նույն քայլին դիմել, սակայն այն ժամանակ ոստիկաններն ու քննիչները կարողացել էին նրան համոզել՝ չդիմել այդ քայլին, և պատճառը՝ ինչ-որ քրեական գործով նա անցնում է, և դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 3.5 տարի, ու հիմա նա նորից դիմել է այդ քայլի
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 5888 անգամ

online-tv.am

Լրահոս