loading...

Սերժ Սարգսյանը՝ Լեւոն Արոնյանի հարսանեկան արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:40 30.09.2017

http://www.hraparak.am-ը  գրում է  Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքն է։ Զույգը հարսանիքը կազմակերպել է հայկական ավանդական ավանդույթներին հետեւելով։ Քիչ առաջ Արոնյանը, նախագահ Սերժ Սարգսյանի, որը հարսանիքի քավորն է, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, բարձրացավ հարսի բնակարան՝ վերջինիս այնտեղից «դուրս հանելու» համար։

Նշենք, որ Արոնյանի ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանեկան խնջույքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։ Հարսանիքին հրավիրված են բազմաթիվ պաշտոնյաներ, հայտնի անձինք։

Մանրամասները  այստեղ՝ ՝ Hraparak.am

Դիտվել է 1770 անգամ

online-tv.am

Լրահոս