ԱԱԾ-ն բերման է ենթարկել Սաշիկ Սարգսյանին.ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am
19:43 25.06.2018
Այսօր ավելի վաղ բերման է ենթարկվել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը:
Ոստիկանությունն այսօր Սայաթ-Նովա փողոցից բերման է ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, հաստատելով, որ համացանցում տարածված տեսանյութում բերման ենթարկվող անձը հենց Ալեքսանդր Սարգսյանն է: Ոստիկանությունը, միաժամանակ, հերքում է, թե բերման է ենթարկվել նաև Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003 -2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ: Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ի կողմից բերման էր ենթարկվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության նախկին պետի տեղակալ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը:
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Ղազարյանը բերման է ենթարկվել ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հիմքերով անցած շաբաթ հարուցված քրեական գործի շրջանկաներում, ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը հրաժարվեց պատասխանել, խոստանալով ավելի ուշ հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ:
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ էին կատարվել «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ընկերության տնօրեն Ս. Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։ Արդյունքում ՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ https://www.azatutyun.am
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Ավելի լավ Երևան. Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները
-
ԱԱԾ-ն նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատկանող ապօրինի զենք ու ռազմամթերք է հայտնաբերել
-
Մանվել Գրիգորյանի տեսանյութը դատարանից. Նա հրաժարվում է դուրս գալ. news.am
-
Շատ շնորհքով ներխուժել են․ Առաքել Մովսիսյանը՝ ԱԱԾ գործողությունների մասին. azatutyun.am
-
«3 օր խոտով են սնվել». Արմենակ Ուրֆանյանի մայրը ԱԱԾ տեսանյութը արցունքն աչքներին է դիտել. azatutyun.am
-
Ոստիկանության տեսանյութը Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապված ընկերությունում խուզարկության մասին. Asekose am
-
«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ)
-
Երգիչ Արամ Ասատրյանի մեքենա՞ն էլ է եղել Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում. asekose.am/
-
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»
-
LIVE. Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է. news.am
-
Այդ ամենը զազրելի էր. Արփինե Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտվածի մասին. ՝ news.am
-
Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
-
Սպիտակցի Հայկոյի նոր երգի պրեմիերան. «Հայոց զինվոր»
-
ԱԱԾ տնօրենը մանրամասներ է հայտնում Մանվել Գրիգորյանի գործից. armlur.am
-
Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան. armlur.am/
-
ԱԱԾ-ի տեսանյութը Մանվել Գրիգորյանի մասին
-
Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով
-
«Տուշոնկա մանվել»-ը՝ Էջմիածնի կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց խորհրդանշական գայլի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
-
Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի մասին. lragir.am/