Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները.Արայիկ Հարությունյան
20:01 26.10.2020
Հարգելի՛ հայրենակիցներ
Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:
Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Թասիբը պետք է եռա Հայաստանում եւ Արցախում.Նիկոլ Փաշինյան
-
Իրանը զորամիավորումներ է կուտակում Արաքսի երկայնքով
-
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում
-
Ռուսական օդուժը վերացնում է իսլամիստ զինյալներին Սիրիայի Իդլիբում
-
Դադարեցվել է ավստրիական շարժիչների առաքումը թուրքական մարտական անօդաչուներին
-
Բաքուն ԼՂ բանակցություններում «իմաստ» է ակնկալում
-
«Ելի՛ր ի զեն».ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել
-
Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական զինուժը ռմբակոծել է Արցախի խաղաղ բնակչությանը
-
Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ավստրիայի նախագահին
-
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
-
Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ
-
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը.
-
Քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը․ Արցախի ԱԻՊԾ
-
Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ
-
Ինչ եմ ակնկալում միջազգային հանրությունից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
-
Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին
-
Մենք հայերին կօգնենք, որպեսզի նրանք վերականգնեն <<Մեծ Հայաստանը>>.Վլադիմիր Ժիրինովսկի
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ հրադարարի վերաբերյալ
-
Լուսանկարի Ալբերտը․ ինչ են պատմում նրա մասին դասընկերներն ու ուսուցչուհիները
-
Թուրքիայում Սոդոմ֊Գոմոր է...