loading...

Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ

15:53 10.10.2020

#ՊԲ Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Արդեն շուրջ 3 ժամ է շարունակվում են ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները :

Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:

Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դիտվել է 409 անգամ

online-tv.am

Լրահոս