loading...

Ահա, թե ինչ տեղի կունենա Ձեր օրգանիզմի հետ, եթե փչեք բութ մատին

18:33 18.07.2017

/hayacq.com- գրում է  lՄարդկային օրգանիզմը շատ հանելուկային, նույնիսկ տարօրինակ համակարգ է: Ներկայացնում ենք օրգանիզմի կառավարման մի քանի գաղտնիք:
1. Կոկորդն է քերծվում
Կոկորդի քերծումից ազատվելու համար պետք է ընդամենը քորել ականջը: Մասնագետների պնդմամբ՝ դա խթանում է ականջախեցու նյարդային վերջույթները՝ կոկորդում մկանային սպազմ առաջացնելով:
2. Հանգստացնել նյարդերը
Պարզապես լվացվեք սառը ջրով: Այն ստիպում է կարճ ժամանակով պահել շունչը և կսառեցնի նյարդային ընկալիչները: Մարմինը կսկսի ավելի շատ թթվածին սպառել, և նյարդային համակարգը կհանգստանա: Մոտավորապես նույն ազդեցությունն ունի մեկ բաժակ սառը ջուրը:
3. Վախ ներարկումից
Նախքան բուժքույրը կներարկի, մի քիչ հազացեք, դա կօգնի ուղեղը շեղել ցավոտ պրոցեդուրայից: Միայն թե ձեր մանիպոււլյացիայի մասին տեղեկացրեք ներարկողին:
4. Խցանված քիթ
Լեզուն քիմքին հենեք, մատներով սեղմեք հոնքերի վերևի մասը: 20 վայրկյան անց ձեզ ավելի լավ կզգաք:
5. Կանխել այրվածքների սպիները
Եթե այրվել եք, մի շտապեք սառույց բերել, պարզապես մատների բարձիկներով թեթևակի սեղմեք խնդրահարույց մասը: Այդպես այդ հատվածի ջերմաստիճանը մարմնի նորմալ ջերմաստիճանին կվերադառնա ավելի դանդաղ, նշանակում է՝ ավելի բնականորեն:
6. Ատամի ցավ
Եթե աճող ատամի ցավ եք զգում, սառույցով փաթեթ դրեք ափի հետևի մասին, հետո տեղափոխեք ցուցամատի և բութ մատի միջև եղած փոսիկի վրա: Այդտեղով են անցնում ձեռքի և դեմքի նյարդային վերջավորությունները: Դրանք ուղեղին համապատասխան ազդանշան կտան, ցավը կմեղմանա:
7. Ջղագրգռություն
Եթե կարևոր տեղ գնալուց առաջ հուզվում եք, հանգստանալու և նորմալ վիճակի գալու համար փորձեք փչել ձեր բութ մատին: Այն պատասխանատու է, այսպես կոչված, թափառող նյարդի համար, որը կարգավորում է սրտի բաբախյունի հաճախականությունը: Պատրաստ է:
Նյութի աղբյուր՝ https://hayacq.com/

Դիտվել է 3137 անգամ

online-tv.am

Լրահոս