loading...

Ահա թե ինչու Քոչարյանին կալանավորեցին հենց կեսգիշերին . yelaket.am/

14:18 30.07.2018

Լսեցի իրավաբան, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան, Վահե Գրիգորյանի 1 ժամանոց հարցազրույցը, որտեղ Վահեն ամեն 2-րդ միտքը հայտնում է շեշտելով, որ չի կարող ավելին ասել, քան ասում է, թեև ասելիքը, փաստերը և առկա իրականությունը շատ ավելին է, քան երևում է առաջին հայացքից:
Եվ այսպես, սկսենք վերծանել.

1. Որտեղի՞ց «0038»-ը: Պարզվում է, որ այդ հույժ գաղտնի հրամանը հրապարկվել է բարձրաստիճան զինվորականների կողմից, տարիներ առաջ, ինչի համար նշված զինվորականները դատվել են:

2. Ի՞նչ եղավ «0038»-ի բացահայտումից հետո: Ոչինչ, բարձրաստիճան զինվորականներին դատելուց հետո այն մոռացվեց, ու արդարադատության պետական մարմինները պաշտոնապես հրաժարվեցին որ դա գոյություն ունի: Հեղափոխությունից հետո միայն խոստովանվեց, որ կա նման փաստաթուղթ:

3. Ի՞նչ է փոխում «0038»-ը: Ամեն ինչ: Մինչ 2018 թվականը, մարտի մեկի գործը տարվել է որպես զորքը ժողովրդի վրա հանելու ու 10 անմեղ զոհերի գործ: «0038»-ը առաջ է քաշում նոր մեղադրանք, նոր դատ:

4. Ե՞րբ է գաղտնազերծվել «0038»-ը: Բռնվեք... Այն առ այսօր չի գաղտնազերծվել, ու նրա բովանդակությունը գաղտնիք է մեզ համար մինչև հիմա:

5. Իսկ ի՞նչ կա այնտեղ այդքան գաղտնի, որի մասին ասեց Վահեն: Բռնվեք, «0038»-ը հույժ գաղտնի հրաման է, որը տարածվել է ոչ միայն ՀՀ զինված ուժերի այլև այլ պետության զինված ուժերի վրա: Ենթադրում եմ, որ խոսքը ռուսական զորքերի մասին է: Ահա թե ինչ է գաղտնագրված «0038»-ում: Ավելին, հրամանի հիման վրա եղել են զորաշարժեր ողջ հանրապետությունում, ինչպես ՀՀ այնպես էլ այդ Օտար զինված ուժերի կողմից:

6. Ո՞րն է նոր մեղադրանքը: Այսպիսով «0038»-ը ՀՀ պետական դավաճանություն է, ՀՀ սուվերենության կոպիտ խախտում, որտեղ ՀՀ քաղաքացիների ժողովրդավարական ալիքը բռնի ուժով խեղդվել է օտալ ԶՈւ-ի կողմից,

իսկ հայկական բանակը, երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու փոխարեն, թույլ է տվել և մասնակցել է օտար զորքերի հակապետական գործողություններին: Ահա թե ինչ է նշանակում սահմանադրական կարգի խախտում ձևակերպումը:

Դա ռուսին այսօր չնեղացնող և ուղղակի չմեղադրող ձևակերպում է, որը որպես մեղադրանք ներկայացվել է 3 հոգու, Ռոբերտ Քոչարյանին, ԽաչատուրՈՎին, Միքայել Հարությունյանին: Նրանք փաստացի մեղադրվում են պետական դավաճանության մեջ:

7. Ի՞նչ տարբերություն 2008-ի և 1996-ի միջև: Առանց «0038»-ի, այո, թե 1996-ին, թե 2008-ին, զորքը հանվեց ժողովրդի դեմ, դեմոկրատական անզեն հավաքները ցրվեցին տանկերի մկիջոցով:

Իրավաբանորեն սրանք նույն գործողությունն են, թեև 2008-ին եղան անմեղ զոհեր: Բայց «0038»-ը բոլորովին նոր հանցակազմ է պարունակում:

Իրականում այն ոչ թե մարտի 1-ի, այլ փետրվարի 23-ի հրաման է, որով Ռուսական զորքը մտավ ՀՀ ներքին քաղաքական հարցերը իր օգտին լուծելու մեջ, խախտելով ՀՀ սուվերենությունը, սահմանադրությունը, ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, ՀՀ պետական սահմանը, երկկողմ բոլոր համաձայնագրերը ու միջազգային իրավունը:

Ահա թե ինչ է եղել 2008-ին, որը չկար 1996-ին:

8. Ահա թե ինչ գիտեր Լևոնը, երբ հայտարարեց որ ՀՀ ՊՆ փոխնախարարներ Մանվելն ու Գագոն ժողովրդի հետ են, ու կապահովեն նրանց անվտանգությունը:

Կարծիք կա, որ «0038»-ի մասին Վահեի ասած օտար ԶՈւ-Ն Խոջալույի նայոմնիկներն են, սակայն նրանք ռիսկ չէին անի դուրս գալ Մանվելի դեմ:

Ոչ ոք ռիսկ չէր անի գլուխ դնել ականապատված դաշտերով գրոհ կազմակերպած Մանվելի հետ: Մանվելն էլ ոչ թուրքից կլռվեր, ոչ էլ հայից: Մանվելին կասեցնել կարող էր միայն ատոմային գերտերության դրոշի տակ կպնող զորքը:

9. Ահա թե ինչու, Քոչարյանին կալանավորեցին հուլիս 28-ի հենց կեսգիշերին, որից անմիջապես հետո, ՀՀ բոլոր հեռուստաալիքներով հնչեց ՀՀ ՊԵտական Օրհներգը: Հայկ Մանասյան. Ֆեյսբուք:
Նյութի աղբյուր՝ https://yelaket.am/

Դիտվել է 2536 անգամ

online-tv.am

Լրահոս