loading...

Ահա, թե որն է եղել Նադեժդա Սարգսյանի մահվան իրական պատճառը

14:27 03.07.2018

Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը.

«Նրա մահվան պատճառը երկարատև ծանր հիվանդությունն էր»,– ասաց նա։

Նշենք, որ Երգչուհին 64 տարեկան էր։ Նա մահացել է հիվանդանոցում։

Նադեժդա Սարգսյանը տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ ու վերջին շրջանում հայտարարում էր, որ իրեն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։
Սիրված երգչուհին ծնվել է 1954թ-ին Երևանում։ 1971թ-ին ավարտել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։

1973-1978 թթ.եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։
1995-1999 թթ. Նադեժդա Սարգսյանը եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր։

2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր։
Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Նրա երգացանկում են՝ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի ստեղծագործությունները։

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 40 երկրներում, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։

Նադեժդա Սարգսյանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն է, երգչուհի Էմմիի մայրը։
Աղբյուր՝https://orer.site/?p=347504&l=am

Դիտվել է 7246 անգամ

online-tv.am

Լրահոս