loading...

Այրվել են 7 ամսական զույգ երեխաները. մանրամասներ

14:03 03.03.2018

paninfo.am/-ը  գրում  է  /Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում փետրվարի 22-ի առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով 7 ամսական երկու երեխա է մահացել: Դեպքի մասին «Արմենպրես»-ին մանրամասներ է հայտնել Շահումյանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Խաչիկյանը՝ նշելով, որ հրդեհի պահին տանը չորս երեխա է եղել: «Ընտանիքը բազմազավակ է, ունեն 8 երեխա: Ընտանիքի հայրը ուսուցիչ է, եւ հրդեհի պահին 4 դպրոցահասակ երեխաների հետ գտնվել է գյուղի դպրոցում: Մյուս 4 երեխաները` զույգն ու 3 եւ 5 տարեկան երեխաները, տանը մենակ են եղել»,-ասաց նա:

Խաչիկյանի խոսքով`հրդեհի պահին տան կողքով անցնելիս է եղել Դադիվանքի նախկին գյուղապետը, ով կարողացել է փրկել երկու երեխաներին: «7 ամսական զույգին, սակայն, փրկել չի հաջողվել: Նրանք մահացել են ծխահարումից»,-հավելեց նա:

Նախնական վարկածների համաձայն Դադիվանք համայնքում հրդեհը բռնկվել է տանը գտնվող վառարանից: «Թե կոնկրետ ինչն է հրդեհի տարածման պատճառ դարձել, դեռ չենք կարող ասել: Հնարավոր է, որ երեխաներից մեկը փորձել է ուժեղացնել վառարանը` տունը տաքացնելու համար»,-հավելեց Շահումյանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետ
Նյութի աղբյուր՝ http://paninfo.am/2

Դիտվել է 2200 անգամ

online-tv.am

Լրահոս