loading...

«Ամեն ինչ իր հունով գնում է». Սոֆի Մխեյանը՝ մայրանալու և առաջիկա ծրագրերի մասին

20:30 07.06.2017

Life.panorama.am-ը զրույցել է երգչուհի Սոֆի Մխեյանի հետ:

-Սոֆի, Ձեզ մոտ, կարծես, ստեղծագործական դադար է: Դուք ավելի շատ զբաղված եք «Պանարմենիան մեդիա գրուպի»-ի ծրագրերով, քան ստեղծագործական աշխատանքով, այդպե՞ս է:

-Իմ մոտ ոչ թե ստեղծագործական դադար էր, այլ հանրային դաշտում ստեղծագործական դադար էր։ Իսկ երգել ու հանդիսատեսիս հետ հանդիպել, երբեք չեմ դադարել։ Ամեն ինչ իր հունով գնում է։ Իսկ ինչ վերաբերվում է PAMG-ի ծրագրերին, այո, ճիշտ եք, փորձում եմ պրոդյուսերական աշխատանքիս ավելի շատ ուշադրություն դարձնել, բայց դա ոչ մի առումով չի խանգարում ինձ՝ որպես երգչուհի։

-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, տեսահոլովակ կամ համերգ պլանավորո՞ւմ եք առաջիկայում:

-Այո, նոր ծրագրեր կան: Պարզապես կասեմ, որ  շուտով պարելու ենք։ Այլ մանրամասներ այս պահին չեմ ներկայացնի։

-Վերջերս Ձեր հարցազրույցներում շատ եք խոսում մայրանալու մասին: Ունե՞ք սիրելի անձնավորություն, ում պատկերացնում եք Ձեր երեխայի հոր կարգավիճակում:

-Կա՞ մեկ կին կամ աղջիկ, որ գիտակից տարիքից սկսած չի երազում մայրանալու ու գեղեցիկ ընտանիք կազմելու մասին։ Վստահ եմ՝ ոչ։ Ես նույնպես բացառություն չեմ։

-Նախօրեին համացացնցում հայտնված Ձեր և Քրիստինե Պեպելյանի համատեղ լուսանկարը բուռն քննարկման թեմա դարձավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք և ի՞նչ կասեք թեման շահարկողներին:

-Չեմ մեկնաբանում։

-Որտե՞ղ և ո՞ւմ հետք եք պլանավորում Ձեր ամառային հանգիստը:

-Դեռ դրա մասին խոսելը շատ վաղ է։ Աշխատանքային ու ստեղծագործական ծանրաբեռնվածությունս չի թողնում դեռ այդ ուղղությամբ մտածել։ Չնայած կարող եմ ասել, որ պլանավորում եմ այս ամառային հանգստիս որոշակի ժամանակը Արցախում անցկացնել։
Նյութի աղբյուր՝ /life.panorama.am/

Դիտվել է 3339 անգամ

online-tv.am

Լրահոս