loading...

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա

18:11 05.05.2017

Ամերիկյան Մեկիլտեո քաղաքում (Վաշինգտոն նահանգ) Piper PA-32 մեկ շարժիչանոց ինքնաթիռը ընկել է ծանրաբեռնված մայրուղու վրա: Ինչպես հաղորդում է ABC News-ը, ինքնաթիռի շարժիչի հետ խնդիրներ են ծագել թռիչքից անմիջապես հետո: Ընկնելիս ինքնաթիռը կտրել է էլեկտրական լարերը, հրկիզվող բենզինը թափել է ավտոմեքենաներից մեկի վրա: Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհեր և լուրջ վնասվածքներ ստացողներ չկան:
Նյութի աղբյուր՝ http://barevhayer.com/

Դիտվել է 2577 անգամ

online-tv.am

Լրահոս