loading...

Անկարան դատապարտում է Երևանում թուրքական դրոշի այրումը. azatutyun.am

12:36 25.04.2017

Թուրքիան նաև Թուրքիան «ապատեղեկատվություն» է որակում Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ

Պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում անցկացված ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը:

«Դրոշը ազգի հիմնարար արժեքները, հավատքն ու ազատությունն է խորհրդանշում: Թուրք ազգի գոյությանը խորհրդանշող մեր դրոշի դեմ ուղղված գործողությունը մեր հասարակության կողմից մեծ դժգոհությամբ ընդունվեց: Խստորեն դատապարտում ենք մեր ազգի անկախությունն ու ազատությունը ներկայացնող դրոշի նկատմամբ իրականացված նենգ արարքը», - մասնավորապես ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը անդրադարձել է նաև Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում ԱՄՆ-ի ղեկավարը իր նախորդի՝ Բարաք Օբամայի նման Հայոց ցեղասպանությունը անվանել էր «Մեծ եղեռն»:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://www.azatutyun.am

Դիտվել է 1589 անգամ

online-tv.am

Լրահոս