Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ. aysor.am
22:41 11.05.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արարատ Միրզոյանին նշանակել առաջին փոխվարչապետ», - ասված է նախագահի հրամանագրում:
Կենսագրական տվյալներ՝
Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում։
2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու։
2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ: 2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար,
2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ կուսակցության վարչության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):
Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար. .aysor.am
-
Նիկոլ Փաշինյանը ոտքով գնում է աշխատանքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am
-
Բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված Իլեն Ռոստամին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am
-
Վալերի Օսիպյանի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ)
-
«Պատահական հանդիպում երկրի նախագահի հետ». Երկրի նախագահը առանց թիկնապահների զբոսնում էր
-
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Հրապարակվում է «Սասնա ծռերի» կալանքը փոխելու կամ վերացնելու մասին որոշումը. factor.am
-
«Ես համաձայնեցի, որ ցույց տամ մեր հանրությանը՝ ոստիկանությունն իսկապես կանգնած է մեր ժողովրդի կողքին». Օսիպյան. .azatutyun.am
-
Պետք է քաղաքացիներին ի ցույց դնել, որ ոստիկանության ու ժողովրդի միջև փշալարեր չկան. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am
-
Միհրան Ծառուկյանի նոր ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ. «Հայաստան»
-
Արամեի նոր երգը նվիրված է համաժողովրդական շարժմանը. «Հայի կողքին»
-
Սիրուշոն Լիբանանում իր ելույթից կադրեր է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. style.news.am
-
Ի տարբերություն Նիկոլի երգի՝ ձերը չհասավ մերոնց ոչ սրտերին, ոչ գործողություն դարձավ…
-
Նոր երգ նվիրված Թավշյա Հեղափոխությանը․ Հայկ Դուրգարյան - «Ուռաաա-ուռաաա»
-
BBC-ն առանձնացրել է 6 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
«Նա մեզ համար ցար չէ». բողոքի ակցիաներ Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհրաժարվի վարչապետի պաշտոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Կառավարության կազմը հիմնված կլինի նաև քվեարկության արդյունքների վրա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am/
-
Хотим как в Aрмении... Ռուսաստանում տեղի են ունենում հակապուտինյան ցույցեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Հակահեղափոխությունը քնած չէ. պետք է պատրաստ լինել ամեն վայրկյան:. ՏԵՍԱՆՅՈՒԹ