Արարատի մարզում հրշեջներն ու ոստիկանները բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու այրված դին. shamshyan.com
13:58 20.08.2018
Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տեղեկություններ, որ ներսում քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամամնել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարներն ու ոստիկանները նշված տան հյուրասենյակում նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, որից հետո բազմոցի վրա հայտնաբերել են տանտիրուհու՝ 62-ամյա Թերեզա Մարտիրոսյանի այրված դին: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության խումբը՝ քննիչ Գառնիկ Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ մահացածը բնակվում էր միայնակ: Դեպքի վայր է ժամանել նաև դատական բժիշկը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com
Տես նաև՝
- Այս բաղադրատոմսերով ձվարանի կիստան,արգանդի միոման և անգամ ֆիբրոման կանհետանան առանց վիրահատական միջամտության
- Երևանում. թալանել են Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով խոշոր չափի գումար
- Տեսահոլովակի պրեմիերա. Սեւակ Ամրոյան-«Յարխուշտա»
- Ավազակային հարձակում Երեւանում. դաժան ծեծի է ենթարկել կին գանձապահին, դրամարկղից հափշտակել 1 մլն դրամ ու փախել
- Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՈՒՆՎԱՐԻ 28_31
-
Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ. /news.am
-
Գառնիում դանակահարել են 54-ամյա հորն ու 20-ամյա որդուն. Shamshyan.com
-
Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին ու Ալիկ Սարգսյանին. բողոքի ակցիա . ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք առաջադրվեց . news.am
-
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել. երբ կհեռարձակվի այն. ArmLur.am
-
Քոչարյանի գործով դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել. Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ ունի կայացրած. ՀՔԾ պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 օրվա ընթացքում լուծվել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան. armlur.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին հարցաքննվե՞լ է. /armlur.am
-
Պայմանավորված խաղերը բացառվելու են. Արթուր Վանեցյանը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորելու մասին. armlur.am
-
Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետը մանրամասնում է. armlur.am
-
Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Արփիի հորինած երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. asekose.am
-
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. /168.am
-
ԱԱԾ աշխատակիցները այցելել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան .azatutyun.am
-
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը
-
Տեսահոլովակի Պրեմիերա. Մարտին Մկրտչյան՝ «Ասա ընկերդ ով ա»
-
Աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ը տուգանվեց 12 մլն դրամով . azatutyun.am
-
Պավլիկ Մանուկյանը վերահաստատել է իր աղմկահարույց հայտարարությունը ոստիկանի սպանության վերաբերյալ. azatutyun.am
-
Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պատգամավորների միջնորդությունը . news.am
-
Mercedes-ը բախվել է CPS բենզալցակայանին. հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքով. shamshyan.com
-
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր. shamshyan.com