loading...

Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակ է պայթել. կա 1 զոհ և 2 վիրավոր. Արցախի ՊՆ

16:31 04.11.2017

shamshyan.com-ը  գրում է  Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Մանգասարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ վիրավորում ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում: 
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com

Դիտվել է 2062 անգամ

online-tv.am

Լրահոս