loading...

Արեգ Կյուրեղյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից . ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am

13:48 06.06.2018

 

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորների երաշխավորությամբ՝ դատարանը այսօր փոխեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Արեգ Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ:

Կյուրեղյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Արեգ Կյուրեղյանի եղբայրը՝ Հայկ Կյուրեղյանը, հիշեցնենք, երեկ մեկ ամսով ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից՝ պատժի կրման կիսաբաց ռեժիմը բացով փոխարինելու հիմքով:

Երրորդ եղբայրը՝ Սերգեյ Կյուրեղյանը նույնպես ճաղերի ետևում է՝ «Սասնա ծռեր»-ի կազմում 2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցելու համար։

Մանրամասները՝ քիչ անց


Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am

Դիտվել է 1134 անգամ

online-tv.am

Լրահոս