loading...

Առեղծվածային դեպք Երևանում. Նոր-Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել է տղամարդու՝ ամբողջովին անճանաչելի դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

13:42 05.02.2018

/shamshyan.com-ը  գրում  է  /Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի: Դին անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 ջոկատի փրկարարները՝ հրամանատարի տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/h

Դիտվել է 1482 անգամ

online-tv.am

Լրահոս