loading...

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

18:22 15.01.2018

/shamshyan.com-ը գրում  է  Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ սրունքի միջաձիգ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վաչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Հաճն քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Շիրինյանն է, ով , ըստ տեղեկությունների՝ հրազենային վնասվածքները ստացել է Նոր Հաճն քաղաքի եկեղեցու մոտ: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Քոլոյանի կողմից նախաքննություն է սկսվել:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1416 անգամ

online-tv.am

Լրահոս