loading...

Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

17:04 12.03.2018

shamshyan.com-ը  գրում  է   Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բագրատաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի և Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Արման Բուդաղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Մանրամասներ  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1187 անգամ

online-tv.am

Լրահոս