loading...

Արմավիրի մարզի ողբերգական ավտովթարի պահը ֆիքսվել է տեսախցիկի կողմից. կար 2 զոհ, 6 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:02 05.02.2018

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 3-ին Արմավիրի մարզում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Մուշեղ Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել Ճանապարհային ոստիկանները, Արմավիրի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և վթարի հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցների հետ վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենաներից:
Մանրամասները  այտեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 3664 անգամ

online-tv.am

Լրահոս