loading...

Արմավիրի մարզում՝ կախված մոր ոտքերի տակ խաղալիս է եղել է նրա 10 ամսական աղջիկը

15:52 09.06.2017

Armtimes.com-ը գրում է. Այսօր Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում ինքնասպանություն գործած կնոջը կախված վիճակում հայտնաբերել է նրա 5-ամյա որդին: Գյուղապետ Արթուր Ավետիսյանը մեր զրույցում փոխանցեց, որ երեխան հասկացել է, թե դա ինչ է նշանակում, վազել, հայտնել է հարեւանին` ասելով, որ մայրն օդի մեջ է:

Կինը երկու երեխա ուներ: Տղայից բացի` նաեւ աղջիկ, որը տասը ամսական է: Հարեւանները երեխաների մորը գտել են տան բակում` դարպասների ետեւում` խողովակից կախված, իսկ նրա կողքին` գետնի վրա, խաղալիս է եղել փոքրիկ աղջիկը:

Տղան, ըստ գյուղապետի` թերեւս հարեւանների ուղեկցությամբ, վերադարձել էր նախակրթարանից, ուր առավոտյան նրան մայրն էր տարել:

Ինքնասպան եղած Աննայի ամուսինը պայմանագրային զինծառայող է: Ողբերգական դեպքի մասին լսելուց հետո նա գյուղ է վերադարձել հրամանատարի հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Դիտվել է 5969 անգամ

online-tv.am

Լրահոս