loading...

Արսեն Վենգերի «ուղերձը» Սերժ Սարգսյանին. Չի կարելի

19:42 20.04.2018

/lragir.am-ը  գրում  է  Լոնդոնի Արսենալի ավագ մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կայացրել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու որոշում: Վենգերը Արսենալի մարզիչն է 1996 թվականից: 22 տարի նա գլխավորում է ակումբը, որն այդ ընթացքում նվաճել է մի քանի տիտղոսներ՝ թե Անգլիայում, թե Եվրոպայում, լինելով հեղինակավոր ակումբներից մեկը:

Վերջին տարիներին Արսենալը խորացող ճգնաժամի մեջ էր, եւ ներկայում հնարավոր է ասել, որ երբեմնի հզոր ակումբից մնացել է միայն անունը, իսկ խաղի եւ արդյունքի մասով Արսենալը հասել է գրեթե միջակության:

Տեւական ժամանակ երկպրագուները, փորձագետները խոսում էին, որ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որպեսզի Վենգերը հեռանա թիմից, քանի որ անձամբ հաղթահարելու նրա փորձը չի ունենում արդյունք:

Վենգերը մի քանի անգամ, ընդհուպ բոլորովին վերջերս հայտարարել է, որ չի հեռանա ակումբից, չի վհատվում եւ պատրաստ է հաղթահարել ճգնաժամը, դուրս բերել թիմը փոսից եւ տանել առաջ:

Ի վերջո, Վենգերը փաստորեն կայացնում է հեռանալու որոշում:

Այն խիստ խորհրդանշական է երեւում Հայաստանից: Ոչ այն պատճառով, որ Արսենալում է խաղում Հենրիկ Մխիթարյանը: Պարզապես, Արսենալում ստեղծված վիճակը բավական մոտ է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին
Ամբողջական  հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://www.lragir.am/

Դիտվել է 3832 անգամ

online-tv.am

Լրահոս