loading...

Արտակարգ դեպք . ինչո՞ւ են 2–րդ դասարանի աշակերտուհիները ընկել պատուհանից . /armlur.am/

13:23 28.11.2018

Արեւիկ գյուղի միջնակարգ դպրոցում երկու երեխա է ընկել երկրորդ հարկից: 2-րդ դասարանի աշակերտուհիները մարմնական վնաjavascript:void(0)սվածքներ են ստացել: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ինչպես ամեն օր, նախօրեին էլ դասղեկը դասերի ավարտից հետո երկու աշակերտի պահել է դասարանում, որ ծաղիկները ջրեն: Սակայն դեռ գործը չավարտած ուսուցչուհուն հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում են, որ իր երեխան վատառողջ է ու հիվանդանոց են տեղափոխելու: Աշակերտուհիներին թողնելով դասարանում՝ վերջինս տուն է գնացել:
Տուժածները՝ Սյուզի Թադեւոսյանն ու Մանե Նռանյանը դասղեկի հեռանալուց հետո տուն չեն գնացել: Ծնողներն էլ չեն զանգահարել դասղեկին, որ իմանան ինչու երեխաները դեռ տուն չեն հասել: Արդեն ժամը 15.00-ի հատվածում երեխաներին դպրոցի պատուհանի տակ ընկած պահակն է նկատում: Երեխաներին «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ուսուցիչներն են տեղափոխում: Մանե Նռանյանին հետազոտելուց հետո պարզվում է, որ վերջինս վնասվածք ունի ուսի շրջանում: 7-ամյա փոքրիկին անմիջապես վիրահատել են: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 

 

 

Դիտվել է 1549 անգամ

online-tv.am

Լրահոս