loading...

Արտակարգ դեպք Աբովյանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին, իսկ հետո բախվել գազատար խողովակի հենասյանն ու հայտնվել մայթին, բժիշկները պայքարում են ամուսինների կյանքի համար .ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:58 04.11.2017

/shamshyan.com-ը  գրում  է  Այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի պողոտայում՝ Աբովյանի ծննդատան մոտ, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գուրգեն Գյուլումյանը իր վարած Mercedes մակնիշի 59 MN 599 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու, այնուհետև բախվել գազատար խողովակի հենասյանն ու ծառին ու հայտնվել մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վիրավորները նախ տեղաոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև նրանցից մեկը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1252 անգամ

online-tv.am

Լրահոս