loading...

Արտակարգ դեպք Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում. ժայռը փլուզվել ու լցվել է պահակակետի վրա. ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

13:11 04.05.2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ լեռնահարստացման կոմբինատի պայթուցիկ նյութերի պահեստի պահակակետի վրա ժայռը փլվել է, և պահակը գտնվում է ներսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ «գլխի քերծվածքներ, քթի մեջքի սալջարդ վերք, իրանի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի Շամլուղ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Սարուխանյանն է, ով վնասվածքները ստացել է նշված կոմբինատում այն ժամանակ, երբ պահակակետի վրա է ընկել ժայռից պոկված բեկորը և ինքը մնացել է պահակակետի փլատակների տակ, ինչի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները։ 
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2017/05/04/1066121/

Դիտվել է 1011 անգամ

online-tv.am

Լրահոս