loading...

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 13–ամյա երեխա. shamshyan.com

19:17 27.04.2017

/shamshyan.com-ը  գրում  է Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Փոքր Վեդի գյուղի Մակարյան փողոցի բնակիչ, 13-ամյա Սարգիս Տեր-Օհանյանն է: 
Հիվանդանոցում երեխայի հայրը՝ 47-ամյա Արայիկ Տեր-Օհանյանը, ոստիկաններին հայտնել է, որ որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ՝ մետաղյա ցանկապատի լարը ձեռքին դիպչելու հետևանքով: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաջորդ օրը Արարատի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ որ հայրը ստում է. իրականում երեխան վնասվածքը ստացել է համագյուղացի, 43-ամյա Գևորգ Մուրադյանի կողմից՝ ապօրինի եղանակով իր մոտ պահված որսորդական երկփողանի 16 տրամաչափի հրացանից կատարված պատահական կրակոցի հետևանքով:  Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, իսկ փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր երեխան սովորում է իրենց գյուղի 7-րդ դասարանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com

Դիտվել է 959 անգամ

online-tv.am

Լրահոս