loading...

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. ականի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

14:15 29.03.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող Նոր Ղազանչիի հարևանությամբ, Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ոչ զինվորականներ են, ոչ էլ զինվորներ, այլ ականազերծմամբ զբաղվողներ են, որոնք գրանցված են «The Halo Trust» կազմակերպությունում: HALO Trust կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակից հայտնեցին, որ մահացածներն են Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանն ու Սամսոն Ավանեսյանը: Պայթյունի հետեւանքով եւս 2 սակրավոր վիրավորվել է: Նրանք են Արամ Մկրտչյանն ու Գարիկ Գոհիրյանը:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/

Դիտվել է 2526 անգամ

online-tv.am

Լրահոս