loading...

Արտակարգ դեպք Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ. ըստ ահազանգողների՝ հնչել են կրակոցներ. 17-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

12:40 12.11.2017

shamshyan.com-ը  գրում  է Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետն ու նույն բաժնի փորձաքրեագետը: Մինչ ոստիկանները դեպքի վայրում տեղազզնություն էին կատարում, ժամը 01:15-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ծնկան հոդերի, ճակատի և ծոծրակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի Դարանի փողոցի բնակիչ, 17-ամյա Թաթուլ Մինասյանն է, ով բժիկներին և ոստիկաններին հայտնել է, թե ինքը չգիտի՝ որտեղ, ինչ հանգամանքներում է վայր ընկել ու վնասվածքներ ստացել: Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտից, որտեղ տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն և, ըստ ահազանգողների՝ հնչել են նաև կրակոցներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Մինասյանն աշխատում է Սարանիստ գործարանում՝ որպես օպերատոր: 
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/h

Դիտվել է 895 անգամ

online-tv.am

Լրահոս