loading...

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. 24-ամյա երիտասարդը վիճաբանել, իսկ հետո կրակել է «ՍԱՍ գրուպ»-ի մենեջերի և ՍՊԸ թարգմանչի ուղղությամբ. կա վիրավոր

14:22 03.04.2018

shamshyan.com_Ը  ԳՐՈՒՄ  Է  /Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն այնուհետև կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Մարգարիտա Ղազարյանին և 23-ամյա Մարգարիտա Պողոսյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով վիրավորել են, որի ժամանակ Վ. Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել Մ. Ղազարյանի և Մ. Պողոսյանի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Մ. Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածք։ Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ատրճանակը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ. Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 829 անգամ

online-tv.am

Լրահոս