loading...

Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա երիտասարդը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ 32-ամյա տղամարդը Lexus-ի մեջ իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

14:02 26.02.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սերոբ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Հ.-ի հաղորդման փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ փետրվարի 25-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Կիևյան փողոցի շենքերից մեկի դալանում անհայտ անձը Lexus 250 մակնիշի 500 ՍՍ 55 համարանիշի ավտոմեքենայի սրահում քաշքշել և իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր հետ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Lexus-ը վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հակոբ Հ.-ն, ով նույն օրը ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Արթուր Հ.-ի ասածները հերյուրանքներ են, ինքը նշված ժամանակահատվածում գտնվել է տանը։ Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 2230 անգամ

online-tv.am

Լրահոս