loading...

Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա քաղաքացին պնդում է, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում քրոջ նորածին երեխան մահացել է

15:22 04.04.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արման Հ.-ն դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի բնակիչ իր քույրը՝ 29-ամյա Ա. Հ.-ն, ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո նորածնի հետ քրոջը տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արման Հ.-ն հայտնել է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածնին հետազոտել են և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Չոբանյանի՝ մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Շնգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքւոմ նյութեր են նախապատրաստվում։ SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տեսակետը։ *** Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից պարզաբանել են դեպքի հանգամանքները։ Պարզաբանման մեջ ասվում է. «Երեխան ծնվել է Աբովյան քաղաքի ծննդատանը` 01.04.2018թ.: Ծննդաբերությունից 20 օր առաջ մոր մոտ սկսվել է արյունահոսություն, ստացել է բուժում, սակայն 01.04.2018թ. 31 շաբաթական ժամկետում ծանր արյունահոսություն է վերսկսվել ընկերքի շերտազատման պատճառով, կյանքի ցուցումներով կատարվել է Կեսարյան հատում, երեխան ծնվել է 1700 գրամ քաշով և անմիջապես կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որից հետո նորածինը ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: 01.04.2018թ. ժամը 18:50 ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում` շնչական խանգարումների համախտանիշ, շնչական անբավարարություն ΙΙ0, ուղեղային իշեմիա, վիճակ վերակենդանացումից հետո, անհաս տղա 31 շաբաթական, շատ ցածր քաշով: Միացվել է NCPAP սարքը, ստացել է համապատասխան ինտենսիվ համալիր բուժում: Բաժանմունքի վարիչ Ա.Չոբանյանի կողմից ծնողներին մանրակրկիտ բացատրվել է երեխայի կրիտիկական վիճակում լինելը և որպես հնարավոր հետևանք մահացու ելքը: 03.04.2018թ. ժամը 3:30 սահմաններում դիտվել է վիճակի կտրուկ վատացում, շնչական անբավարարության խորացում: Կատարվել է շնչափողի մեջ խողովակի տեղադրում, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, հայտնաբերվել է ձախակողմյան սպոնտան պնևմոթորաքս (անհաս երեխայի մոտ թերզարգացած թոքերի կողմից ամենահաճախ հանդիպող բարդություն):
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1323 անգամ

online-tv.am

Լրահոս