loading...

Արտակարգ դեպք Երևանում. 55-ամյա տղամարդը SMS հաղորդագրություն է ուղարկել աղջկան, որ «ես ինքնասպան եմ լինում»

18:23 07.03.2018

shamshyan.com_ը  գրում  է   /Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարները, կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը: Այս պահին այդ քաղաքացու հետ դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայի մեջ հոգեբանական զրույց է անցկացնում ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև ինքնասպանության փորձ կատարելը, այդ քաղաքացին, ով Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Գ. Հ.-ն է, SMS հաղորդագրություն է ուղարկել կնոջն ու աղջկան, որտեղ գրել է. ՝ «Ես ձեզ շատ եմ սիրում, ես քիչ հետո կամրջից ինձ գցելու եմ»: Բարեբախտաբար, Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարող Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՊՊԾ աշխատակիցները կանխել են: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիիվ խմբերը:
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ  ԿԱՐԴԱՑԵՔ  ԱՅՍՏԵՂ՜  http://shamshyan.com/

Դիտվել է 2063 անգամ

online-tv.am

Լրահոս