loading...

Արտակարգ դեպք Երևանում. եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել եղբորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:30 12.02.2018

/shamshyan.com-ը գրում   է /Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր-Մարաշի վարչական շրջանի 1-ին նրբանցքի 76 տանը եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Արտակ Ասատրյանի գլխավորությամբ: Ֆոլոլրագրողը հայտնում է, մինչ ոստիկանների ժամանումը, նշված հասցեից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել նշված հասցեի բնակիչ, 38-ամյա Արսեն Ավետիսյանին, ով ստացել է սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր՝ մարմնի տարբեր մասերում: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ, ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների հետ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են 41-ամյա Արտակ Ավետիսյանին, ով կասկածվում է եղբորը՝ Ա. Ավետիսյանին, դանակի մի քանի հարվածներ հասցնելու մեջ:
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 1761 անգամ

online-tv.am

Լրահոս