loading...

Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոցի բակում տղամարդը բենզինով փորձել է ինքնահրկիզվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:26 24.01.2019

shamshyan.com-ը  գրում  է  Այրտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի բակում մի տղամարդ բենզին է լցրել իր վրա ու սպառնում է ինքնահրկիզվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի խումբը՝ օպերատիվ խմբի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ ։ Ժամանել են նաև ԱԻն ՓԾ հոգեբանական կենտրոնի խումբը՝ ԱԻՆ հոգեբան Հասմիկ Ղուշչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աջափնյակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ բաժնի պետ Ահարոն Գևորգյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարար հոգեբանին, իսկ հետե արդեն նշված կենտրոնի գլխավոր բժշկին հաջողվեց բանակցությունների արդյունքում կանխել այդ տղամարդու ինքնասպանությունը և նա տեղափոխվեց նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում այնտեղ հավաքված քաղաքացիներն ասում էին. «Տղամարդը, ով կլինի 50-55 տարեկան, օրեր առաջ եկել է նշված բժշկական կենտրոն՝ բուժում ստանալու նպատակով, սակայն նրան հայտնել են, որ պետպատվերի շրջանակում բուժում ստանալու հաար նա պետք է տեղեկանքներ ներկայացնի, որից հետո նա գնացել է առողջապահության նախարարություն, որտեղից նրան ուղարկել են Երևանի քաղաքապետարան, Երևանի քաղաքապետարանից էլ նրան պատասխանել են, որ նա կարող է դիմել մի քանի օրից, սակայն, քանի որ ցավերը նրա մոտ ուժեղացել են, նա այսօր իր վարած տաքսի ավտոմեքենայով եկել է նշված կենտրոն ու փորձել է իր վրա բենզին լցնելով՝ փորձել է ինքնահրկիզվել։ Փրկարար հոգեբանի Հ. Ղուշչյանին հաջողվեց ճիշտ հոգեբանական զրույց անցկացնել նրա հետ ու հիմա հիվանդանոցի գլխավոր բժշկի միջամտության արդյունքում տղամարդը բուժում է ստանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հետ զրույց է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա միջամտության արդյունքում է, որ համաձայնվել են քաղաքացուն հրատապ անվճար բուժեն։
Մանրամասները  այստեղ՝ https://shamshyan.com

 

Դիտվել է 697 անգամ

online-tv.am

Լրահոս