Արտակարգ դեպք Երևանում. խոշոր պայթյուն՝ ապակիների և հայելիների խանութ-սրահում. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
20:50 25.07.2018
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր փլուզում է առաջացել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինությունը օգտագործվում է ապակիների և հայելիների հղկում, փայլեցում, ֆացետ և այլ գործողություններ կատարելու համար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են նաև մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՃՈ ծառայողներ, ովքեր կարգավորում են երթևեկությունը նշված հատվածում, որպեսզի խցանում տեղի չունենա։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը եղբայրներ են։ Մանրամասները՝ քիչ ուշ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Այտուցնե՞ր, հեղուկի կուտակո՞ւմ. 5 խորհուրդ՝ խնդրից խուսափելու համար. 168.am
-
Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ուշ. Աննա Հակոբյանը «Экспресс газета»-ին պատմել է իր ընտանիքի, աշխատանքի ու երազանքների մասին
-
Մանկավարժ կնոջը բռնի ուժով տարել են հոգեբուժարան և մի քանի հոգով ծեծել. Ինչ է պատմում կինը
-
Բժիշկները ցնցված են մազերի աճի համար այս անհավանական բաղադրատոմսից. blognews.am
-
«Որքա՞ն աշխատավարձ եք ստանում, ի՞նչ արժեն կոստյումն ու ժամացույցը». Ռոմանովի հարցազրույցը Փաշինյանի հետ. /blognews.am
-
50-ամյա կինը տան անասնագոմում ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է նամակ. shamshyan.com
-
Եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի, նույն պահին հրաժարական կտամ. Սամվել Բալասանյանը շփոթվեց . news.am
-
Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 60 հազար դոլար կաշառք է տվել. /news.am
-
Կրակոցն արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը . news.am
-
Նոր բացահայտում Սաշիկ Սարգսյանի որդու մասին . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սաշիկ Սարգսյանի որդին տան նկուղում ծեծել, գազայրիչով այրել, սպառնացել է սպանել տղամարդուն. armlur.am/
-
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Նախագահներ Թրամփի եւ Պուտինի համատեղ մամլո ասուլիսը
-
Պուտիի և Թրամփի հանդիպման ՏԵՍԱՆՅՈՒԹԸ. armlur.am
-
Սաշիկ Սարգսյանի որդին է եղել Հայաստանում նարկոբիզնեսի պարագլուխը. armlur.am
-
Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա մեկ զոհ. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է . news.am
-
Դավիթ Խաժակյանը՝ «Կարգին Հայկոյի» քաղաքապետ դառնալու լուրերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
«Գլխիդ թավշյա պսակ, բայց գրպաններդ դատարկ գնում ես Բրյուսել ու հիասթափված վերադառնում». Երջանիկ Աբգարյան. mamul.am/
-
Երևանի քաղաքապետի ընտրությունները չկայացան . ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am
-
ՈՒշադրություն բոլորին. առողջապահության նախարարությունը զգուշացնում է
-
«Հալալ ա քեզ, Նիկոլ». ինչպես Բրյուսելի հայերը դիմավորեցին վարչապետ Փաշինյանին. news.am